ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ, ԳՏՆՈՒՄ Է ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ18 փետրվարի 2004 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտնում է Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման նոր փուլ: Այդ մասին, ներկայացնելով եվրաինտեգրման հարցերի ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի հաշվետվությունը, հայտարարել է այդ ԵԽ հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, ներկայումս այդ հանձնաժողովը արդարադատության նախարարության հետ համատեղ քննարկում է Եվրախորհրդի կողմից մշակված Հայաստանի պարտավորությունների կատարման ժամանակացույցը, որը մարտի սկզբին վերջնականապես կհամաձայնեցվի ԵԽԽՎ-ի հետ: Տ.Թորոսյանը առանձնացրել է այդ պարտավորությունների շրջանակներում մշակվելիք եւ ընդունվելիք օրինագծերի չորս հիմնական խումբ` բարեփոխումներ դատաիրվական ոլորտում, ինքնակառավարման մարմինների համակարգում, սահմանադրական փոփուխություններ, ինչպես նաեւ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում եւ հանրահավաքների ու ցույցերի անցկացման մասին օրենքում: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |