Twitter-ը 2012-ին նոր հնարավորություններ կավելացնի բրենդերի էջերի համար![]() 9 մարտի 2012 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Twitter միկրոբլոգային հարթակը մինչև տարեվերջ օպտիմիզացնելու է ապրանքանիշների հաշիվները (account)` թույլ տալով նախագծողներին ավելացնել էլեկտրոնային կոմերցիայի տարրեր, մրցումներ և անգամ տոտալիզատորներ։ Այս մասին հաղորդում է AdAge-ը` հղելով իր աղբյուրներին։ Այն բոլոր թարմացումները, որը Twitter-ը նախատեսում է գործարկել 2012-ին հնարավորություն կտա ընկերություններին բարձրացնելու օգտագործողների հետաքրքրությունը ապրանքանիշի էջի նկատմամբ։ Սակայն այս գալիք փոփոխությունների վերաբերյալ լուրի մասին Twitter-ը դեռևս չի տարածում ոչ մի մեկնաբանություն։ Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին Twitter-ը գործարկեց ապրանքանիշների նոր ինտերֆեյս և հնարավոր դարձրեց փոխել էջի ֆոնային նկարը և ևս մի քանի հնարավորություններ ավելացրեց։ Ըստ eMarketer վերլուծական ընկերության տվյալների` Twitter-ի եկամուտը 2012-ին կկրկնապատկվի` հասնելով 259 միլիոն դոլարի։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |