Տիգրան Լ.Պետրոսյանը շարունակում է վստահ ելույթները Քափել լա Գրանդ մրցաշարում 9 մարտի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, վեց տուրից հետո վաստակելով 5 միավոր, յոթ այլ գրոսմայստերների հետ գլխավորում է Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենի աղյուսակը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանն ընթանում է երկրորդ տեղում: Առջեւում է Բասեմ Ամինը (Եգիպտոս): Տիգրան Ղարամյանը առաջատարներից ետ է մնում միայն կես միավորով: Դավիթ Հարությունյանը, Զավեն Անդրիասյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Գեւորգ Հարությունյանն ունեն 4-ական միավոր: Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երեք տուր, հայտնում է armchess.am-ը: Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 103 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը: Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանի արդյունքն է 6,5 միավոր: 9 միավորով առաջին մրցանակը նվաճեց միջազգային վարպետ Պույա Իդանին (Իրան): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |