1964թ. օլիմպիադայի մասնակիցը հանդես կգա Լոնդոնի օլիմպիական խաղերում![]() 9 մարտի 2012 - 13:29 AMT PanARMENIAN.Net - 70-ամյա ճապոնացի Հիրոշի Հոկետցուն հանդես կգա Լոնդոնի 2012-ի օլիմպիական խաղերում: Նա մտել է Ճապոնիայի ձիասպորտի օլիմպիական թիմի կազմի մեջ: Առաջին անգամ Հոկետցուն մասնակցել է օլիմպիական խաղերին գրեթե կես դար առաջ՝ 1964-ին Տոկիոյում: Վերջերս նա Միջազգային ֆեդերացիայի վարկածով գլխավորել է Ասիայի և Օվկիանիայի ձիասպորտի վարկանիշը: Հոկետցուի խոսքով, նա ուրախ է ելույթ ունենալու հնարավորության համար, քանի որ կկարողանա ցուցադրել իր 15-ամյա նժույգին՝ Վիսպերին, որն ունեցել է առողջական խնդիրներ: «Նա մի քիչ ծեր է, բայց դեռ լավ տարիքում է»,- նրա խոսքերը հաղորդում է Delfi-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |