ԱՄՆ դատարանն արգելել է Apple-ին դատական գործընթաց սկսել Kodak-ի դեմ![]() 9 մարտի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դատարանը արգելել է Apple ընկերությանը շարունակել արտոնագրային դատական գործընթացքը Eastman Kodak ընկերության դեմ։ Հիշենք, որ Kodak-ը սնանկ հայտարարեց իրեն 2012-ի հունվարին, գրում է Reuters-ը։ Ըստ դատավորի, Apple-ին դատավարությունը շարունակել թույլ տալը անտեղին կլիներ։ 2010-ին Apple ընկերությունը արտոնագրային հայց ներկայացրեց Kodak-ի դեմ՝ մեղադրելով մի քանի արտանագրերի խախտման մեջ։ Apple-ը սկսեց իր դատական գործընթացները Kodak-ի հետ այն բանից հետո, երբ Kodak-ի փաստաբաններն իրենք դիմեցին դատարան Apple-ի և Research in Motion-ի դեմ բողոքներով։ Ըստ Kodak-ի՝ ընկերություններն անօրինական օգտագործում էին իրենց iPhone և BlackBerry սմարթֆոններում Kodak-ի կողմից արտոնագրված լուսանկարների դիտման տեխնոլոգիան։ Kodak-ը, որն առաջատար է համարվում ֆոտոխցիկներ արտադրող ընկերությունների շարքում, վերջին մի քանի տարիների ընթացքում ֆինանսական կորուստներ ունեցավ։ Ընկերությունը սնանկացել է և հայտնել է, որ մտադիր է դադարեցնել թվային ֆոտոխցիկների արտադրությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |