Երևանում անցկացվելու է վավերագրական լուսանկարչության դասընթաց և գրախոսական մրցույթ

PanARMENIAN.Net - Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Կովկասյան ինստիտուտը և «Ռուբեն Մանգասարյան» մեմորիալ հիմնադրամը Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնի շրջանակում կազմակերպում են վավերագրական լուսանկարչության դասընթաց: Այն վարելու է Լոնդոնի Արվեստների համալսարանի Հաղորդակցության քոլեջի դասախոս Պատրիկ Սադերլենդը: Դասընթացն անցկացվելու է փառատոնի ընթացքում հանդիպումների ու վարպետության դասընթացների անցկացմանը զուգահեռ:

Հայաստանում ֆիլմերի գրախոսության և կինոքննադատության զարգացմանն աջակցելու նպատակով փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը և Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարում է ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ: Մասնակիցները պետք է գրեն փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն, որոնցից լավագույնի հեղինակը կպարգևատրվի Apple iPad 2-ով:

Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնն անցկացվելու է մարտի 10-19-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---