Ռեժիսոր Մայքլ Ուայթն ու նկարիչ Ռիս Ուայթհեդը Բրիտանական ֆիլմերի փառատոնի պատվավոր հյուրերն են![]() 9 մարտի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնը, որն այս տարի անցկացվելու է մարտի 10-ից 19-ը Երևանում, հյուրընկալելու է «Մեծագույն սեր» ֆիլմի ռեժիսոր Մայքլ Ուայթին ու գեղանկարիչ Ռիս Ուայթհեդին: Բազմաժանր ֆիլմերը ներկայացնում են պատմություններ բրիտանացիների առօրյայից, ներկայացնում համամարդկային խնդիրների նրանց ընկալումները, բացահայտում ժամանակակից աշխարհում սեփական ճակատագրի համար պայքարող մարդկանց ապրումները: Ֆիլմերը նվիրված են 2012 թվականի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին և հասարակության ու անձի փոխհարաբերությունների հիմնախնդիրներին: Փառատոնի բացումը տեղի է ունենալու «Մոսկվա» կինոթատրոնում «Հրակառքեր» ֆիլմով: Այն հիմնված է իրական պատմության վրա և ներկայացնում է 1924 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում երկու մարզիկների պայքարը: Փառատոնի ընթացքում Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում կցուցադրվեն Ուայթհեդի Հայաստանով ոգեշնչված աշխատանքները, իսկ մարտի 11-ին ռեժիսոր Մայքլ Ուայթը ցուցադրությունից առաջ հանդիսատեսին կներկայացնի «Մեծագույն սեր» ֆիլմի նկարահանման պատմությունը: Ռեժիսորը նաև վարպետության դասընթաց կանցկացնի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Բրիտանական ֆիլմերի փառատոնի կինոնկարները մարտի 1-11-ը ցուցադրվում են հանրապետության երեք մարզերում` Վանաձորում, Բերդում և Գյումրիում: Բրիտանական ֆիլմերի փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և Երևանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանատունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |