ՌԴ իրավապաշտպանները վրդովված են Քլինթոնի խոսքերից, թե ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Վլադիմիր Պուտինի հետ![]() 9 մարտի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան իրավապաշտպանները տարածել են հայտարարություն, որում «վիրավորական» են անվանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը` կապված Ռուսաստանի նախագահական ընտրությունների հետ: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, իրավապաշտպանները վրդովվել են Քլինթոնի խոսքերից, թե ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել «Ռուսաստանի նախագահական ընտրությունների ակնհայտ հաղթող» Վլադիմիր Պուտինի հետ: «Այդ խոսքերը հնչել են այն օրերին, երբ գնալով ավելի շատ փաստեր են բացահայտվում քվեարկության արդյունքների զանգվածային կեղծումների մասին,- ասվում է իրավապաշտպանների հայտարարության մեջ:- Հիլարի Քլինթոնի խոսքերը մեր տեսակետից չի կարելի գնահատել այլ կերպ, քան վիրավորանք Ռուսաստանում արդար ընտրությունների համար պայքարող մարդկանց հասցեին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |