Շուշան Պետրոսյան. Ես առաջին հիպի պատգամավորը կլինեի, որը շատ զիլ կլիներ![]() 9 մարտի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը դեմ չէ դառնալ Ազգային ժողովի պատգամավոր: Երգչուհին մամլո ասուլիսի ժամանակ ասել է. «Ես առաջին հիպի պատգամավորը կլինեի, որը շատ զիլ կլիներ»: Լրագրողների այն հարցին, թե որ կուսակցությանը նա կսատարեր, երգչուհին պատասխանել է. «Պարզ չի ՞»: Երգչուհին սատարելու է Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Պետրոսյանը նաև նշել է, թե հասկացել է, որ այսքան տարի անվերջ խոսելու փոխարեն պետք է նաև գործել, իսկ նա ցանկանում է տեսնել մաքուր խոսող, մտածող ԱԺ: Նա նաև կողմ է մշակութային ներկայացվածությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |