ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարող է դատի տալ Apple-ին![]() 9 մարտի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ արդարադատության նախարարությունը զգուշացրել է Apple-ին և ևս 7 խոշոր ընկերությունների հնարավոր դատական հայցերի մասին՝ կապված վերջիններիս՝ էլեկտրոնային գրքերի արժեքները բարձրացնելու մենաշնորհային գործարքի հետ։ Reuters-ի գաղտնի աղբյուրները նշում են, որ խոսքը գնում է հետևյալ ընկերությունների մասին՝ Simon & Schuster, Lagardere SCA's, Hachette Book Group, Pearson Plc's, Penguin Group, HarperCollins Publishers և Macmillan։ ԱՄՆ-ի և Եվրամիության հակամենաշնորհային գրասենյակները փորձում են միասնական ջանքերով պարզել, արդյո՞ք էլգրքեր հրատարակողները մեղավոր են և արդյո՞ք Apple-ը մեղավոր է այդ շուկայում գների կարգավորման հարցում։ Նշենք, որ 2011-ի դեկտեմբերին Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ սկսել է էլգրքեր թողարկողների հակամենաշնորհային հետաքննությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |