Բրիտանիայում հայտնաբերվել է Չարլզ Դիքենսի ստեղծագործության մոտիվներով հնագույն ֆիլմը![]() 9 մարտի 2012 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական կինոինստիտուտում հայտնաբերվել է Չարզլ Դիքենսի «Ցուրտ տուն» ստեղծագործության մոտիվներով նկարահանված հնագույն ֆիլմը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Խեղճ Ջոյի մահը» ժապավենը, նկարահանված 1901-ի մարտին, գտնվել է պահոցի հսկիչ Բրայեն Դիքսոնի կողմից 2012-ի փետրվարին: Մինչև հիմա Դիքենսի ստեղծագործությունների մոտիվներով նկարահանված հնագույն ֆիլմը «Սքրուջը կամ Մարլիի ուրվականն» է՝ նկարահանված 1901-ի նոյեմբերին: «Խեղճ Ջոյի մահը» ցուցադրվելու է այսօր Սաութբենքում՝ կինոինստիտուտի լոնդոնյան կենտրոնակայանի դահլիճում, ինչպես նաև մարտի 23-ին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |