ԱՄՆ-ը միջուկային փորձարկումների անցկացմանը վերադառնալու անհրաժեշտություն չի տեսնում![]() 9 մարտի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը միջուկային փորձարկումների անցկացմանը վերադառնալու անհրաժեշտություն չի տեսնում: Հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը դա հաստատել է ԱՄՆ էներգետիկայի նախարարի տեղակալ Թոմաս Դ'Ագոստինոն: Նա միաժամանակ զբաղեցնում է ԱՄՆ էներգետիկայի նախարարությանն առընթեր Միջուկային անվտանգության ազգային վարչության ղեկավարի պաշտոնը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ԱՄՆ-ը վերերկրյա միջուկային փորձարկումների անցկացումը դադարեցրել է 1963-ին: 1992-ին Վաշինգտոնը մորատորիում է սահմանել ցամաքային միջուկային փորձարկումների անցկացման համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |