ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՈՏՈԹՂԹԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-20 Երեւանում տեղի կունենա Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ֆոտոթղթակիցների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ֆոտոռեպորտաժների շարքեր Ադրբեջանի նախագահական ընտրությունների եւ Վրաստանի «թավշյա հեղափոխության» մասին: Ցուցահանդեսի նախաձեռնողներ են հանդիսանում հայկական «Պատկեր» լուսանկարչական գործակալությունը եւ Կովկասի զանգվածային լրատվամիջոցների ինստիտուտը: Փետրվարի 26-28 այդ ցուցահանդեսը կկայանա Թբիլիսիյում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---