Լոս Անջելեսում բացվելու է «Փինաջյան. Աբստրակցիոնիզմի վարպետը հայտնաբերված է» ցուցահանդեսը![]() 9 մարտի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Լոս Անջելեսի Stephanie’s պատկերասրահում բացվելու է «Փինաջյան. Աբստրակցիոնիզմի վարպետը հայտնաբերված է» ցուցահանդեսը: Այն շարունակվելու է մինչև մայիսի 12-ը: Արթուր Փինաջյանը ծնվել է 1914 թ-ին Նյու Ջերսիում: Նա սկսել է իր ճանապարհը 1930-ական թվականներին որպես անիմատոր: Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին և արժանացել է Բրոնզե աստղի արիության համար: Նրա աշխատանքները կարելի է բաժանել երկու ժամանակաշրջանի` Վուդսթոքյան (1950 - 1973) և Բելփորթյան (1974 - 1999): Առաջին շրջանի աշխատանքներն աչքի են ընկնում ավելի հագեցած գունային գամմայով, իսկ երկրորդ շրջանը` ավելի նոսր և թույլ գույներով: Արթուր Փինաջյանը մահացել է 1999 թ-ին: Նրա քրոջ Բելփորթի նախկին առանձնատան ավտոտնակում հայտնաբերվել են շուրջ հինգ տասնամյակների ընթացքում ստեղծած արվեստի գործեր: Առանձնատան տերը` գրող Լոուրենս Ջոզեֆը, կազմել է նկարչի աշխատանքների պատկերագիրքը:
Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |