ՄՃԽ-ը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվո պահպանելն «անընդունելի» է

ՄՃԽ-ը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվո պահպանելն «անընդունելի» է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի պահպանումը «ընդունելի տարբերակ չէ», The International Herald Tribune-ի հոդվածում գրում է Միջազգային ճգնաժանային խմբի (ՄՃԽ) Հարավային Կովկասի նախագծի տնօրեն Լոուրենս Շիտսը: «Փոխզիջման հասնելը հնարավոր է միայն միջազգային ճնշումն ավելացնելու ճանապարհով: Եթե դա տեղի չունենա, մենք կարող ենք բռնության ևս մեկ պտույտի ականատեսը դառնալ »,- գրել է Շիտսը:

Նա նաև դիմել է հրադադարի ռեժիմի հարցին, մասնավորապես նշելով. «Չնայած «հրադադարին», շփման գծում կրակոցների հետևանքով տարեկան մահանում և վիրավորվում են տասնյակ մարդիկ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---