Փրկարարները օգնություն են ցուցաբերել Երևանի բնակչին, որը բարձրացել էր շենքի տանիք ու վատ զգացել

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին, ժամը 11.48-ին «1-03» ծառայությունից արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դուրյան փողոցի թիվ 4 տան տանիքում վատացել է բնակչի ինքնազգացողությունը:

Բժիշկների կողմից անձին ցուցաբերվել է բուժօգնություն, սակայն տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը:

Փրկարարները տուժած` 1953 թ. ծնված Արամայիս Ղազարյանին իջեցրել են տանիքից, այնուհետև շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---