Շահան Կանդահարյանը՝ Կանանց միջազգային օրը հայ կանանց մասին

Շահան Կանդահարյանը՝ Կանանց միջազգային օրը հայ կանանց մասին

PanARMENIAN.Net - Բեյրությում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը հոդված է գրել՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: «Այս տոնը նշում են նաև մեր հայրենիքում: Հայ կնոջ կերպարը՝ իբրև բնության կատարելագործված էակ, ազգի պահպանման կարևոր երաշխիք է և ընտանիքի գոյության անփոխարինելի արժեք»,- գրել է նա:

Հրապարակախոսի կարծիքով, հայկական ԶԼՄ-ները, հիմնվելով միջազգային օրինաչափությունների վրա և ելնելով գոյություն ունեցող կենցաղային ընկալումից, փորձում են բանավեճեր կազմակերպել Հայաստանում կանանց շահագործման և նրանց նկատմամբ բռնություն կիրառելու հարցերի շուրջ:

«Խնդիրը նրանում չէ, որպեսզի հասարակությանը ներկայացնել կնոջ հնարավորությւոնները, այլ նրանում, որպեսզի փոխել հասարակության մեջ ձավորված կարծիքը կանանց մասին:

Կցանկանայի, որպեսզի քաղաքականության մեջ կանանց թիվն ավելանար: Չկան կնոջ իրավունքներ և մարդու իրավունքներ: Նման բաժանումն արդեն ենթադրում է կնոջ իրավունքների ոտնահարում և նրանց նկատմամբ քաղաքական ու հասարակական խտրականություն»,- գրել է Կանդահարյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---