ՀՈՒՆՎԱՐԻ 11-ին ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱԳԱ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ 6 դեկտեմբերի 2003 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Հաղորդագրության համաձայն նորաստեղծ կուսակցության կանոնադրական խնդիրները Հայաստանում սոցիալական պետության եւ քաղաքացիական հասարակության ստեղծման, ժողովրդավարական ինստիտուտների եւ արժեքների հաստատման, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության եւ երկրում սոցիալական գործունեության արժանապատիվ մեխանիզմների ձեւավորումն է: Կանոնադրական խնդիրները ներառում են բնակչության բարեկեցիկ եւ արժանավայել կյանքի ապահովմանը, հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, համայնքի ու ընտանիքի ամրապնդմանը, շուկայական հարաբերությունների զարգացման սոցիալական նպատակներին, աղքատության եւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ռազմավարությունը:«Արժանապատվություն եւ ապագա» ծրագրի հիմքում են մի շարք դրույթներ, այդ թվում` անցումը գոյատեւումից դեպի զարգացում, կրթության եւ գիտության գերակայության, տնտեսական աճ եւ ժողովրդի բարեկեցություն, մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանություն, ընտանիքի եւ համայնքի պետականորեն եւ օրենսդրորեն ամրագրված գործուն պաշտպանվածություն, կառավարման արդյունավետ համակարգ, սոցիալական ուղղվածություն ունեցող շուկայական տնտեսության ստեղծում, քաղաքացիական հասարակության օրենսդրական հիմքերի եւ ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորում, հայկական պետականության ամրապնդում, որը ապահովում է երկրի անվտանգությունը եւ արժանապատվությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում Մինչև օգոստոսի 31-ը Ucom–ին միացող Նոր Հաճնի բնակիչների համար նախատեսված են ակցիաներ Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |