Ապատուրայ. Վրաստանը քայլ առ քայլ մոտենում է ՆԱՏՕ-ին

Ապատուրայ. Վրաստանը քայլ առ քայլ մոտենում է ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամակցելու մասին վերջնական որոշումն ընդունում են Դաշինքի անդամները, և Վրաստանը քայլ առ քայլ մոտենում է այդ կազմակերպությանը, վրացական «Թաբուլա» ամսագրին է հայտնել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն Բուխարեստում (2008թ.) որոշում է ընդունել այն մասին, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, եթե կրկին ցանկություն հայտնի և, բնականաբար, երբ համապատասխանի չափանիշներին: «Մենք համաձայնեցրել ենք միջոցների փաթեթը` ուղղված, ինչպես մենք դա անվանում ենք, ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի կապերի ընդլայնմանը: Վերջին մի քանի տարվա ընթացքում, այդ թվում` 2008 թվականից հետո, Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ կապերի, հարաբերությունների հաստատման ուղղությամբ քայլեր է ձեռնարկել»,- հայտնել է Ապատուրայը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---