ՎՐԱՍՏԱՆԸ ԳԱՂՏՆԻ ԶԵՆՔ ԷՐ ՎԱՃԱՌՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

PanARMENIAN.Net - 2002 թվականին Վրաստանը Ադրբեջանին է վաճառել «Սու-25» տիպի 6 կործանիչ: Ինչպես հաղորդում է «Ազգ» թերթը, վկայակոչելով աղբյուրը ՄԱԿ-ում, միեւնույն ժամանակ Վրաստանը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ին, որի համաձայն, 1999-ից մինչեւ 2002 թվականը երկիրը սպառազինություն չի արտահանել: Ադրբեջանը իր հերթին զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ին, որի համաձայն, 2002 թվականին երկիրը 108 հակատանկային հրանոթ է գնել Ուկրաինայից եւ մեկ Տ-72 տանկ` Սլովակիայից: «Այդ փաստը ասում է այն մասին, որ Բաքուն խախտել է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով ամրագրված լիմիտը»,- նշում է թերթը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---