ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - ՀՀ խորհրդարանն այսօր վավերացրել է ավիացիայի ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ համագործակցության մասին հուշագիրը: Ինչպես հայտարարել է խորհրդարանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանը, այդ փաստաթուղթը հիմք կծառայի երկու երկրների ավիացիոն կառույցների երկարաժամկետ տեխնիկական համագործակցության համար: Նրա խոսքերով, դա կնպաստի թռիչքների անվտանգության մակարդակի որակական բարձրացմանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---