66 թվականի հրեական մետաղադրամը վաճառվել է ավելի քան 1 մլն դոլարով

66 թվականի հրեական մետաղադրամը վաճառվել է ավելի քան 1 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Արծաթե շեկելը, որը դասվել է մեր թվարկության 66 թվականին, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 1,1 մլն դոլարով: Այդ մասին հայտնում է Լենտա.ռու-ն, հղում անելով Associated Press-ին: Գնորդի անունը գաղտնի է պահվում:

Մետաղադրամը վերաբերում է Առաջին հուդայական պատերազմի շրջանին, երբ հրեաները ապստամբեցին հռոմեացիների դեմ: Շեկելի մի կողմում ծիսական գավաթ է պատկերված, մյուս կողմում՝ նռան ծառ է ու «Սուրբ Երուսաղեմ» գրառումը: Մեզ է հասել ընդամենը երկու նման մետաղադրամ: Երկրորդը պահվում է Իսրայելի թանգարանում, սակայն անցք ունի, իսկ Նյու Յորքում վաճառվածը միակ անվնաս նմուշն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---