Մագնիսային փոթորիկը Երկրում ուժգնանում է՝ այն հասել է G3 մակարդակի

Մագնիսային փոթորիկը Երկրում ուժգնանում է՝ այն հասել է G3 մակարդակի

PanARMENIAN.Net - Մագնիսային փոթորիկը Երկրում ուժգնանում է՝ այն հասել է G3 մակարդակի, այդ մասին են վկայում ԱՄՆ NOAA հետազոտությունների արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մագնիսային փոթորիկներն Երկրում սկսվում են, երբ մոլորակի մագնիսոլորտին են բախվում Արևից արտանետված պլազմայի թանձրացումները: Լիցքավորված մասնիկները գեոմագնիսական բռնկումներ են առաջացնում, եթե հասնում են մեծ ուժգնության, դա կարող է խափանումներ առաջացնել էլեկտրոնային սարքավորումներում:

Բռնկումներն Արևի վրա կախված ռենտգենային ճառագայթման մակարդակից լինում են 5 դասի՝ A, B, C, M և X. Ամեն տառի հետ հզորությունն ավելանում է 10 անգամ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---