Մոսկվայում ընդդիմության հանրահավաքին արդեն մոտ 8 հազար մարդ է հավաքվել

Մոսկվայում ընդդիմության հանրահավաքին արդեն մոտ 8 հազար մարդ է հավաքվել

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընդդիմության հանրահավաքին արդեն մոտ 8 հազար մարդ է հավաքվել, հայտնել է ՌԴ ՆԳՆ-ն:

«13:30-ի տվյալներով Նոր Արբատում հանրահավաքի մասնակիցների թիվը հասել է մոտ 8 հազարի»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հաղորդագրության մեջ հերքվում է հանրահավաքի կազմակերպիչներից մեկի՝ Սերգեյ Ուդալցովի խոսքերն այն մասին, որ հանրահավաքին մասնակցում է մոտ 30 հազար մարդ:

Կազմակերպիչներն ակնկալում էին մոտ 50 հազար մասնակից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---