ԱԺ փոխխոսնակ. Հայաստանում կկիրառվի կոռուպցիայի դեմ պայքարի «վիրահատական միջոցը»![]() 10 մարտի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիան բոլոր բարեփոխումների գլխավոր թշնամին է, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13-րդ համագումարում, որտեղ նա անդրադարձ է կատարել բարեփոխումների կարևորությանն ու անհրաժեշտությանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ մեթոդ է կիրառվելու կոռուպցիայի դեմ պայքարում և կարող է արդյոք փոխառվել Վրաստանի փորձը՝ Շարմազանովն ասել է. «Մեզ մոտ կկիրառվի վիրահատական միջամտության հայկական միջոցը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |