Երևանում ցուցադրվելու է «Տատիկիս խարանները» ֆիլմը

Երևանում ցուցադրվելու է «Տատիկիս խարանները» ֆիլմը

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Երևանի «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» տեղեկատվական կենտրոնում տեղի է ունենալու Սյուզան Խարդալյանի «Տատիկիս խարանները» ֆիլմի դիտում-քննարկումը: Միջոցառումը տեղի է ունենալու կանանց իրավունքերի պաշտպանության միամսյակի շրջանակում:

Սկզբում Խարդալյանը մտադիր էր ֆիլմ նկարահանել Ռուանդայի ցեղասպանության զոհերի մասին, այդ երկրի կանանց մասին, այն մասին, թե ինչպես են նրանք կրում իրենց ուսերին ցեղասպանության ծանրությունը: Թեման ուսումնասիրելիս, նա ֆրանսիական արխիվներում փաստեր է հայտնաբերել, որոնք հիշեցրել են նրան իր տատիկի մարմնի խարանների մասին: 58 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է նրա տատիկի պատմությունը՝ կնոջ, որը բազում սպիներ ունի դեմքին ու ձեռքերին՝ մշտապես հիշեցնելով նրան Ցեղասպանության ժամանակ կրած բռնության մասին:

Սյուզան Խարդալյանն ազատ գրող է և կինոգործիչ: Մասնագիտությամբ լրագրող է, սովորել է Բեյրութի ու Փարիզի համալսարաններում: Նա ավելի քան 20 ֆիլմերի հեղինակ է, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում ու Եվրոպայում՝ «Ատում եմ շներին», «Երիտասարդ Ֆրոյդը Գազայից», «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---