Սերժ Սարգսյանը ՀՀԿ մասին. Մենք մեզ ամենագետ չենք համարում 10 մարտի 2012 - 14:46 AMT PanARMENIAN.Net - «Գաղտնիք չէ, որ Հանրապետականին պախարակելը ոմանք դարձրել են իրենց իբր թե բարձրաշխարհիկ զրույցների, քննարկումների և գրվածքների հիմնական թեման»,- ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկրի նախագահը հավելել է, որ հանրապետականի կողմնակիցներն այսօր բոլոր այն մարդիկ են, ովքեր ցանկանում են երկրում ինչ-որ բան փոխել և հանուն դրա պատրաստ են օր ու գիշեր աշխատել: «Այո՛, մենք կառավարող կուսակցություն ենք, որը գիտակցաբար և կամովին ստանձնել է պատասխանատվությունը մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ ժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Գործ անողի թույլ տված սխալը հնարավոր է ուղղել: Այդ սխալը, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք է, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ` թվացյալ ճիշտ ելույթները: Այսօր Հանրապետական կուսակցությունը միավորում է գործնական արդյունքների ձգտող համախոհների»,-հավելել է նախագահը: «Այս ամենը և անցած տարիների ընթացքում մեր արածը մեզ թույլ են տալիս հպարտանալ անցած ճանապարհով: Հպարտանալ ու կրկին հրավիրել բոլոր հայրենասեր ուժերին և անհատներին` մեզ հետ համադրելու իրենց ուժերը:Այս հրավերը մեր ուժերի մեջ մեր վստահության ապացույցն է, որը մեզ թույլ է տալիս ամենայն համոզվածությամբ ասել`Հանրապետական լինելը պատասխանատվություն է, Հանրապետական լինելը պատիվ է, Հանրապետական լինելը հպարտություն է: Այս զգացումներով համակված ու տոգորված Հանրապետականը դեռ շատ անելիքներ ունի, նաև այն, ինչը չհասցրեցին անել Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը»,-հավելել է նախագահը և ընդգծել, որ այս ամենը թույլ է տալիս հպարտանալ կուսակցության անցած ուղիով: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |