Երևանի կամերային երգչախումբը Մոսվայում կմասնակցի Զատկի փառատոնին

Երևանի կամերային երգչախումբը Մոսվայում կմասնակցի Զատկի փառատոնին

PanARMENIAN.Net - Երևանի կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան) ելույթ կունենա 11-րդ մոսկովյան Զատկի փառատոնում: Ինչպես հաղորդում է փառատոնի պաշտոնական կայքը, Հայաստանի երգչախումբն ապրիլի 20-22-ը երեք համերգ կտա:

Երաժշտական ֆորումի հանդիսավոր բացումը կկայանա ապրիլի15-ին Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, որտեղ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Վալերի Գերգիևի ղեկավարությամբ կկատարի Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---