ՌԴ ԱԳՆ. Սիրիայի հարցով ՄԱԿ/ԱՊԼ բանագնացը հաստատել է Ռուսաստանի հետ ակտիվ փոխազդեցության մտադրությունը

ՌԴ ԱԳՆ. Սիրիայի հարցով ՄԱԿ/ԱՊԼ բանագնացը հաստատել է Ռուսաստանի հետ ակտիվ փոխազդեցության մտադրությունը

PanARMENIAN.Net - Սիրիայի հարցով ՄԱԿ/ԱՊԼ բանագնաց Քոֆի Անանը շաբաթ օրը Կահիրեում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի հետ ակտիվ փոխազդեցության տրամադրվածությունը սիրիական ճգնաժամի լուծման հարցում, ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության բաժանմունքի հաղորդագրությունում:

«Զրույցի ընթացքում բանագնացին ներկայացվել են իրավիճակի վերաբերյալ ռուսական մոտեցումները՝ ուղղված այդ երկրում բռնության անհապաղ դադարեցմանը և ազգային լայն երկխոսության միջոցով ներքին հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը»- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին;

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---