ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են

ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհները  հիմնականում  դժվարանցանելի են

PanARMENIAN.Net - ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի, ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզում` Ջրամբար, Արագած, Լուսագյուղ, Սարալանջ, Նիգավան, Ծաղկաշեն և Նորաշեն գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր և Մաքենիս, Արագածոտնի մարզում` Եղիպատրուշ և Արա գյուղերի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---