Կեյդզի Իդեն շնորհակալ է հայ եկեղեցուն Ճապոնիային երկրաշարժի օրերին աջակցելու համար

Կեյդզի Իդեն շնորհակալ է հայ եկեղեցուն Ճապոնիային երկրաշարժի օրերին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի լիազոր նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կեյդզի Իդեին:

Զրույցի ընթացքում Վեհափառ հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի և Ճապոնիայի միջև զարգացող համագործակցությանը տարբեր ոլորտներում: Իր խոսքում Գարեգին Բ-ն ի դեմս նախարարի նաև երախտագիտություն հայտնեց Ճապոնիայի իշխանություններին և ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող կարևոր աջակցության համար:

Հանդիպմանը նախարարը Գարեգին Բ-ին փոխանցեց Ճապոնիայի իշխանությունների և ժողովրդի շնորհակալությունը` անցած տարի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին Հայ Առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի ցուցաբերած սրտակցության և զորակցության համար:

Նախարարը կաթողիկոսին ներկայացրեց նաև Ճապոնիայում կյանքի բնականոն ընթացքի վերականգնման և ողբերգության պատճառած վնասների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքերը և ներկայիս իրավիճակը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---