Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանին շուտափույթ բարեփոխումներ անցկացնել

Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանին շուտափույթ բարեփոխումներ անցկացնել

PanARMENIAN.Net - Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանի բանաձևը Ռուսաստանում նախագահական ընտությունների վերաբերյալ կընդունվի վեհաժողովի ընդլայնված նիստում մարտի 15-ին Ստրասբուրգում: Բանաձևը կոչ է անում անհապաղ քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնել ՌԴ-ում, հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Բանաձևի ընդունմանը կնախորդի բանավեճը Ռուսաստանի իրավիճակի շուրջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ու նախագահող Դանիայի ներկայացուցչի մասնակցությամբ, որը տեղի կունենա մարտի 14-ին, հայտնել է գործակալության զրուցակիցը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---