Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կողմ է բարեփոխումներին Սիրիայում![]() 10 մարտի 2012 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը նախկինի նման կողմ է պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ԱՊԼ ԱԳ նախարարների հանդիպմանը Կահիրեում: Ռուսական պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ «Մոսկվան պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր պահանջում են բարեփոխումներ Սիրիայում: Միաժամանակ Ռուսաստանը չի աջակցում կողմերից և ոչ մեկին»: Ըստ նրա, ՄԱԿ-ի առաջարկած նախկին բանաձևն անընդունելի էր և գրեթե անհնար էր այն իրականացնել: «Վերջերս քննարկված նոր նախագիծը ընդունվելու հնարավորություն ունի»,-Ռուսաստանի ԱԳ նախարարին մեջբերում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |