Բաշար Ասադ. Սիրիան պատրաստ է երկրում կատարվող իրադարձությունների կարգավորման «արդար ջանքերին» աջակցել

Բաշար Ասադ. Սիրիան պատրաստ է երկրում կատարվող իրադարձությունների կարգավորման «արդար ջանքերին» աջակցել

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Քոֆի Անանին հայտնել է, որ Սիրիան պատրաստ է երկրում կատարվող իրադարձությունների կարգավորման «արդար ջանքերին» աջակցել, սակայն դրան խանգարում են ահաբեկչական խմբավորումները, որոնք խոչընդոտում են խնդրի լուծմանը, հայտնում է Reuters-ը` հղելով տեղական SANA գործակալությունը: « Քաղաքական երկխոսությունը չի կարող հաջող լինել, եթե գոյություն ունեն այնպիսի ահաբեկչական խմբավորումներ, որոնք քաոս և անկայունություն են տարածում երկրում»,-ասել է Ասադը:

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, ԱՊԼ և ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը ժամանել է Դամասկոս նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպելու և Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---