Յուլիա Տիմոշենկոն կարող է ազատ արձակվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ![]() 10 մարտի 2012 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Յուլիա Տիմոշենկոն և Յուրի Լուցենկոն կարող են ազատ արձակվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը: «Եթե ստանանք Եվրոպական դատարանի որոշումը, կուսումնասիրենք և կկատարենք այն: Կատարումը պետության պարտականությունն է: Եվրոպական դատարանը կարող է հարցեր ունենալ երկրի ՔՕ մի շարք հոդվածների վերաբերյալ»,- ասել է նա: Նա նշել է, որ վերջին երկու տարում իրավապահ մարմիններն ավելի շատ քրեական պատասխանատվության են ենթարկել գործող իշխանությունների պաշտոնյաների, քան նախորդ կառավարությունների, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |