«Կրասնոդարը» «Թերեքին» տանը զիջել է 1:3 հաշվով![]() 10 մարտի 2012 - 17:58 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 34-րդ տուրում պարտություն է կրել Գրոզնիի «Թերեքից»` 1:3 հաշվով: «Թերեքի» գոլերի հեղինակ են դարձել Շամիլ Ասիլդարովը, Մացեյ Ռիբուսը և Իգոր Լեբեդենկոն, իսկ «Կրասնոդարի» համար հանդիպման վերջում գոլ է խփել Իգոր Պիկուշչակը: 70-րդ րոպեին դաշտից հեռացվել է «Թերեքի» դարպասապահ Սոսլան Ջանաևը, իսկ 74-րդ րոպեին «Կրասնոդարի» կիսապաշտպան Օտար Մարցվալաձեն չի կարողացել իրացնել տուգանայինը: Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ողջ խաղի ընթաքում իրեն լիարժեքորեն չի դրսևորել: «Առաջին խաղակեսում մենք տանուլ տվեցինք, վատ խաղացինք: Մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք, սակայն գոլ չխփեցինք: Իսկ նրանք ունեին 3 հնարավորություն, և բոլորն էլ օգտագործեցինք: Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք խաղում, սակայն անգամ տուգանայինը չկարողացանք իրացնել»,-խաղից հետո հայտարարել է Սլավոլյուբ Մուսլինը «ՆՏՎ-Պլյուսին»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |