Մայքլ Ուայթ. Հույս ունեմ Հայաստանում ֆիլմս մեկ այլ մշակույթի տեսանկյունից դիտել![]() 10 մարտի 2012 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնի պատվավոր հյուր, ռեժիսոր Մայքլ Ուայթը, ով առաջին անգամ է Հայաստանում, հույս ունի, փառատոնի շրջանակում ցուցադրվող իր«Մեծագույն սեր» ֆիլմը մեկ այլ մշակույթի տեսանկյունից դիտել: Այդ իսկ պատճառով նրան հետաքրքիր է գտնվել Հայաստանում և ներկայացնել այն ֆիլմը, որը որ դեռ չեն տեսել այստեղ: Նա ցանկանում է լսել տարաբնույթ կարծիքներ իր աշխատանքի մասին: Լրագրողների այն հարցին, թե արդյոք ծանոթ է հայկական ֆիլմերին, նա ասաց, որ շատ է սիրում Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Ուայթը նաև վարպետության դասընթաց կանցկացնի Երևանի Թատրոնի և կինոյի պետականինստիտուտում: Մարտի 10-ին Մոսկվա կինոթատրոնում բացվեց Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնը: Այն կազմակերպում են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և ԵրևանումՄեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանատունը: Ֆիլմերը նվիրված են 2012 թվականի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսիերկուհարյուրամյակին: Այն նաև շոշափում է հասարակության ու անձիփոխհարաբերությունների հիմնախնդիրները: Փառատոնի ընթացքում Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում կցուցադրվեն Ռիս Ուայթհեդի Հայաստանով ոգեշնչված աշխատանքները, իսկ փառատոնի հատուկ հյուրը` ռեժիսոր Մայքլ Ուայթը մարտի 11-ին ցուցադրությունից առաջ հանդիսատեսինկներկայացնի «Մեծագույն սեր» ֆիլմի նկարահանման պատմությունը: Ռեժիսորը նաևվարպետության դասընթաց կանցկացնի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Բրիտանական ֆիլմերի փառատոնի կինոնկարները մարտի 1-11-ը ցուցադրվում ենհանրապետության երեք մարզերում` Վանաձորում, Բերդում և Գյումրիում: Երևանում փառատոնը շարունակվելու է մինչև մարտի 19-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |