Դամասկոսը հետ կկանչի դեսպաններին ԵՄ երկրներից

Դամասկոսը հետ կկանչի դեսպաններին ԵՄ երկրներից

PanARMENIAN.Net - Սիրիան հետ է կանչում դեսպաններին ԵՄ մի շարք երկրներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով արաբական դիվանագետներին: Դամասկոսը ստիպված է նման քայլի դիմել, քանի որ մտավախություն ունի, թե սիրիական դեսպաններին կվտարեն եվրոպական երկրներից՝ ի պատասխան ընդդիմության զինված ելույթները ճնշելու ուղղությամբ նախագահ Բաշար Ասադի կոշտ գործողություններին:

Մի շարք երկրներում Սիրիայի դեսպանները պատրաստվում են որքան հնարավոր է շուտ վերադառնալ հայրենիք: Թե որ երկրների մասին է գնում խոսքը, չի ճշտվում: Դամասկոսի հետ ԵՄ երկրների դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման կողմից հանդես է գալիս Ֆրանսիան: Սակայն այս հարցի վերաբերյալ համաձայնություն եվրոպական պետությունները դեռևս ձեռք չեն բերել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---