Աֆղանստանում ԱՄՆ զինվորը երեք տեղի քաղաքացիների է գնդակոծել և կամավոր հանձնվել ոստիկանությանը11 մարտի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Աֆղանստանում ԱՄՆ ռազմակայաններից մեկի զինվորը փախուստի է դիմել, առվազն երեք տեղի քաղաքացիների գնդակոծել և կամավոր հանձնվել ոստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել Քանդահար գավառում, սակայն զոհերի մասին ճշգրիտ տվյալներ առայժմ չկան, հաղորդում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է նաև 16 «զոհերի» մասին, բայց առայժմ պարզ չէ՝ արդյոք նկատի ունեն միայն զոհվածներին, թե նաև վիրավորներին: Պաշտոնական հայտարարության մեջ ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Զանգվածային գնդակոծության, որի զոհն են դարձել այդ թվում կանայք և երեխաներ, պատճառը կարող էր լինել նյարդային խախտումը, հաղորդում են աղբյուրներն Աֆղանստանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |