Մեկ տարվա ընթացքում Ճապոնիայում երկրաշարժից տուժածներին օգնության հիմնադրամն ավելի քան 6 մլրդ դոլար է ստացել

Մեկ տարվա ընթացքում Ճապոնիայում երկրաշարժից տուժածներին օգնության հիմնադրամն ավելի քան 6 մլրդ դոլար է ստացել

PanARMENIAN.Net - 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայում երկրաշարժից և ցունամիից տուժածներին օգնության հասարակական և կառավարական հիմնադրամներ մեկ տարվա ընթացքում ավելի քան 6 մլրդ դոլար (500 մլրդ իեն) է ուղարկվել, հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:

Ճապոնական Կարմիր խաչն ու մյուս հիմնադրամները 349,2 մլրդ իեն (4,3 մլրդ դոլար) են ստացել: Անմիջականորեն երեք առավել տուժած պրեֆեկտուրաների՝ Միյագիի, Իվատեի և Ֆուկուսիմայի հաշիվներին և ճապոնական կառավարության հատուկ հաշվին փոխանցվել է 63,4 մլրդ իեն (782 մլն դոլար):

Արտասահմանյան հասարակական կազմակերպություններից և անհատներից օգնությունը կազմել է 56,3 մլրդ իեն (695 մլն դոլար): Քուվեյթի կառավարությունը Ճապոնիային անվճար տրամադրել է 40 մլրդ իենի (493 մլն դոլար) 5 մլն բարրել նավթ: Ներքին շուկայում դրա վաճառքից ստացված միջոցներն ուղղվել են երեք տուժած պրեֆեկտուրաներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---