Օբաման G8 գագաթաժողովը Քեմթ-Դևիդ է տեղափոխել Պուտինի պատճառո՞վ

Օբաման G8 գագաթաժողովը Քեմթ-Դևիդ է տեղափոխել Պուտինի պատճառո՞վ

PanARMENIAN.Net - «Մեծ ութնյակի» առաջիկա գագաթաժողովը Չիկագոյից Քեմփ-Դևիդ տեղափոխելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը կարող է կապված լինել ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա բարդությունների հետ, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Չիկագոյում մայիսի 18-19-ին G8 գագաթաժողովից անմիջապես հետո պետք է բացվեր ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպումը, որին ՌԴ նախագահը նույնպես հրավեր էր ստացել, սակայն որոշել էր չմասնակցել ՀՀՊ հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Ամերիկյան վարչակազմը որոշել է տարածքային առումով բաժանել երկու միջոցառումները, որպեսզի G8 գագաթաժողովից հետո Պուտինի մեկնումը Չիկագոյից ցույցի չնմանվի: Օբաման ավելի վաղ այդ տեղափոխությունը բացատրել էր նրանով, որ, իր կարծիքով, «գործընկերներին դուրս կգա Քեմփ-Դևիդի ազատ միջավայրը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---