Հայտնի են դարձել «Սանկտ Պետերբուրգի Միսս Հայկական Մարգարիտ - 2012» գեղեցկության մրցույթի մասնակիցները11 մարտի 2012 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Գարնան առաջին օրը հայտնի են դարձել «Նոր Սերունդ» հայկական երիտասարդական կազմակերպության կողմից անցկացվող «Սանկտ Պետերբուրգի Միսս Հայկական Մարգարիտ - 2012» գեղեցկության մրցույթի մասնակիցների անունները: Նրանք են Սիլվա Զեյնալյանը, Ժենիկ Միքայելյանը, Աստղիկ Սողոյանը, Ալիսա Աբալյւանը, Քրիստինա Յարիջանյանը, Ալեքսանդրա Մարգարյանն ու Անուշ Սարգսյանը: «Սանկտ Պետերբուրգի Միսս Հայկական Մարգարիտ - 2011» Դիանա Ռոստոմյանը մասնակիցների հետ հանդիպմանը կիսվել է իր տպավորություններով, պատմել դժվարությունների մասին, որոնք նրան բերեցին քաղցր հաղթանակը: Աղջիկներն արդեն սկսել են պատրաստվել պարային համարին, դրան զուգահեռ ընթանում են դեֆիլեի պարապմունքները, իսկ «Նոր Սերնդի» կայքում քվեարկում են «Միսս Ինտերնետի» օգտին: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |