Քոֆի Անանը կոչ է արել Բաշար Ասադին «շրջել առագաստները, եթե չի կարելի փոխել քամին»

Քոֆի Անանը կոչ է արել Բաշար Ասադին «շրջել առագաստները, եթե չի կարելի փոխել քամին»

PanARMENIAN.Net - ՄԱԿ ու Արաբական պետությունների լիգային հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դադարեցնել դիմադրությունն ընդդիմությանը ու «շրջել առագաստները, եթե չի կարելի փոխել քամին», ասվում է կիրակի օրը ՄԱԿ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում՝ Դամասկոսում Ասադի հետ երկօրյա հանդիպումների ավարտին:

«Այսօր փչող փոփոխությունների քամուն հնարավոր չէ հավերժ դիմակայել»,-ասել է Անանը:

Անանն ասել է նաև, որ «մի շարք կոնկրետ առաջարկներ է ներկայացրել, որոնք կարող են ազդել իրավիճակի վրա ու սկսել ճգնաժամի դադարեցմանն ուղղված գործընթացը»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---