ՄԱԿ-ը մտահոգված է. Աշխարհում խմելու ջրի պակաս կա

ՄԱԿ-ը մտահոգված է. Աշխարհում խմելու ջրի պակաս կա

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի տվյալների համաձայն` ջրային պաշարների հասանելիության խնդիրն այնքան ցավոտ է դարձել, որ դրա լուծման հանդեպ մոտեցումների արմատական վերաիմաստավորում է պահանջում:

Համապատասխան զեկույցը ներկայացվել է նախօրեին Ջրային ռեսուրսների համաշխարհային ֆորումում, որն իր աշխատանքը սկսում է երկուշաբթի օրը Ֆրանսիայի Մարսել քաղաքում:

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Ասիայում ապրում է երկրագնդի բնակչության 60 տոկոսը, որին հասանելի է մոլորակի ջրային ռեսուրսների միայն մեկ երրորդը: Խնդիրը բարդանում է կլիմայի փոփոխություններով, մոլորակի աճող բնակչության սննդամթերքի և հիգիենայի պարագաների պահանջարկի ավելացմամբ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---