Los Angeles Times. Քոֆի Անանին չի հաջողվել հաջողության հասնել Սիրիայի շուրջ բանակցություններում

Los Angeles Times. Քոֆի Անանին չի հաջողվել հաջողության հասնել Սիրիայի շուրջ բանակցություններում

PanARMENIAN.Net - ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Քոֆի Անանին չի հաջողվել Սիրիայի վերաբերյալ բանակցություններում հասնել հրադադարի մասին համաձայնագրի կնքման, բայց նա նախկինի նման լավատեսորեն է տրամադրված, երկուշաբթի օրը հաղորդում է ամերիկյան Los Angeles Times թերթը: «Քչերն էին սպասում, որ ՄԱԿ նախկին քարտուղարը ճգնաժամից դուրս գալու ելք կապահովի, որն արդեն տևում է մեկ տարի և խլել է հազարավոր սիրիացիների կյանքեր»,- գրում է թերթը, հաղորդում է Ինտերֆաքսը: «Ես կարծում եմ, որ բանագնացներին առանց հստակ լիազորությունների և իրական միջազգային աջակցության Դամասկոս ուղարկելն ուղղակի վտանգավոր է: Ասադի ռեժիմը տվյալ պահին չի տեսնում ոչ մի պատճառ՝ ընթացքը փոխելու համար»,- մեջբերում է պարբերականը Միջազգային ճգնժամային խմբի փորձագետ Պիտեր Հարլինգի խոսքերը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---