ԶԵԱԲ-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբին» 10 մլն դոլար կհատկացնի ՓՄՁ վարկավորման համար12 մարտի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և Զարգացման եվրասիական բանկը փոքր և միջին ձեռնարկատիրությանը 10 մլն դոլարի չափով ֆինանսավորելու համար վարկային համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը Երևանում ստորագրել են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը, իսկ ԶԵԱԲ կողմից` վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան: «Մեր բանկը շարունակում է ակտիվորեն մշակել միջազգային հարաբերություններ, և այսօր մենք վարկային համաձայնագիր ենք ստորագրում ՓՄՁ ֆինանսավորման համար»,- ասել է Խանդկարյանը` հավելելով, որ աջակցությունը ՓՄՁ զարգացմանը բանկի համար առաջնահերթ ուղղություն է, և «ցանկացած տնտեսության զարգացման ողնաշարն է»: Խանդկարյանը հաղորդել է նաև, որ դրանով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» համագործակցությունը ԶԵԱԲ հետ չի ավարտվում, քանի որ բանկը ԶԵԱԲ հետ բանակցություններ է վարում նաև առևտրային ֆինանսավորման զարգացման վարկային գիծ բացելու, ինչպես նաև էներգախնայող նախագծերի վարկավորման ֆոնդեր ստանալու համար: Դմիտրի Ժուրբան իր հերթին հավելել է, որ ԶԵԱԲ-ն ընդլայնում է իր համագործակցությունը Հայաստանի ֆինանսական ոլորտի հետ. երկրում ԶԵԱԲ աշխատանքի մեկնարկից ի վեր այդ հատվածին 50 մլն դոլար է ուղղվել: «Ես երջանիկ եմ, որ շարժումը չի դադարում, և մենք շփման նորանոր կետեր ենք գտնում»,- ընդգծել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |