Փորձագետ. Ռուսաստանը կշարունակի Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրել, սակայն Սարգսյանը Քոչարյանը չէ![]() 12 մարտի 2012 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հայկական իշխանությունները խոստացել են ավելի որակյալ ընտրություններ անցկացնել, քան Ռուսաստանում: Այս մասին մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` ընդգծելով, որ եթե Հայաստանում ընտրությունները Ռուսաստանի համեմատ ավելի լավ չանցնեն, դիմակայություն կսկսվի իշխող կոալիցիայի մեջ: «Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում հակամարտությունը չի լինի ընդդիմության և իշխանությունների միջև»,-ասել է նա: Ըստ Կիրակոսյանի, Ռուսաստանը կշարունակի Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրել, սակայն ոչինչ չի ստացվի, քանի որ Սարգսյանը Քոչարյանը չէ: Նա նաև հավելել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներկայումս բարձր մակարդակում է, որը պետք է պահպանել: «Եթե Հայաստանում ընտրությունները թափանցիկությամբ չտարբերվեն 2008թ ընտրություններից, հասարակությունը պետք է զգուշանա, քանի որ իշխանություն ներթափանցելու օլիգարխների փորձը հաջողությամբ կպսակվի, ինչն անդառնալի հետևանքների կհանգեցնի»,-ասել է քաղաքգետը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |