Մարտի 13-ին ԳԱԱ-ում կմեկնարկի հայ-իրանական համագործակցության թեմայով գիտաժողով12 մարտի 2012 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Վաղը ՀՀ ԳԱԱ նախագահությունում մեկնարկելու է «Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով» գիտաժողովը: Գիտաժողովին ներկա են լինելու ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյան, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը, ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ ԱլիՍաղայիանը, Իրանի իսլամական կապերի և մշակույթի կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Դեհշիրին: Հայ և պարսիկ գիտնականները 9 զեկուցումներով կներկայացնեն հայ-իրանական հարաբերությունները, երկու երկրների մշակութային կապերը, տնտեսական հարաբերությունները և այլն: Իրանական կողմը մեդալներ և պատվոգրեր կշնորհի Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանին և գրականագետ Արմանուշ Կոզմոյանին: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |