Երևանի 8 բուհերում ներկայացվելու են հոլիվուդյան հայտնի ֆիլմերի մեղեդիները

Երևանի 8 բուհերում ներկայացվելու են հոլիվուդյան հայտնի ֆիլմերի մեղեդիները

PanARMENIAN.Net - Մարտի 15-27-ը Երևանի 8 բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հանդես կգան «Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ նախագծով: Համերգները նշանավորելու են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ներկայացնելու է արդեն դասական համարվող «Խիզախ սիրտը», «Վեստսայդյան պատմություն», «Կարիբյան ծովի ծովահենները» և այլ հոլիվուդյան հայտնի ֆիլմերի երաժշտությունը, ինչպես նաև ամերիկյան կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչներ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլիամսի և այլ հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգաշարը կրելու է Hollywood Non-Stop խորագիրը:

Hollywood Non-Stop-ի առաջին համերգը տեղի կունենա մարտի 15-ին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---