Բորդյուժա. Բավքի սպառազինումը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը12 մարտի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - «Մենք այսօր աշխատում ենք ՀԱՊԿ հետագա գործողությունների ռազմավարության վրա, Հայաստանի ղեկավարությունը լրջորեն շահագրգռված է երկրի անվտանգության ապահովման հարցում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Հայաստանի մակարդակը զգալիորեն բարձրացել է, սա 90-ականների երկիրը չէ, նշել է Բորդյուժան, հավելելով, որ Հայաստանը հսկայական քայլ է կատարել առաջ զարգացման մակարդակում, աճել է նաև սեփական սահմանների պաշտպանությանն ուղղված ռազմական ներուժի մակարդակը:Բորդյուժան նշել է, որ այսօր ՀԱՊԿ շրջանակներում քննարկվել են հետագա գործողությունների ծրագրերը, մասնավորապես՝ ռազմական համագործակցություն, ՌԴ միջուկային զենքին վերաբերող հարցեր, թմրամոլության դեմ պայքարի արդյունավետություն, ԶԼՄ-ների գործունեություն: Հայաստանը հատուկ կարգավիճակ ունի ՀԱՊԿ-ում, քանի որ սահմանակից չէ ՀԱՊԿ մյուս պետություններին, ավելին մեկուսացված է արտաքին աշխարհից ու տարածքային հակամարտություններ ունի», ասել է նա Բորդյուժան նաև անդրադարձել է Ադրբեջանի սպառազինման հարցին՝ նշելով, որ զենք ձեռք բերելը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է: Նա հավելել է, որ զենքի կուտակումը ղարաբաղյան հակամարտության գոտում չի նպաստում նրա հանգուցալուծմանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |